Մարկ Էնթոնին եւ «Վիցե Միսս Տիեզերք 2021» Նադիա Ֆեռեյրան ամուսնացել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարկ Էնթոնին եւ «Վիցե Միսս Տիեզերք 2021» Նադիա Ֆեռեյրան ամուսնացել են



Մարկ Էնթոնին եւ «Վիցե Միսս Տիեզերք 2021», «Միսս Տիեզերք Պարագուայ 2021», մոդել եւ գեղեցկուհի Նադիա Ֆեռեյրա ամուսնացել են։ Այս մասին գեղեցկուհին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով հարսանեկան հոլովակը։


«Տեր եւ տիկին Մունիզ», - հրապարակմանը կից գրել է Նադիան։




Զույգն ամուսնացել է 2023 թվականի հունվարի 28-ին, իսկ ավելի վաղ՝ 2022 թվականի մայիսի 13-ին երգիչն ամուսնության առաջարկություն էր արել գեղեցկուհուն, ում հետ տեւական ժամանակ էր, ինչ հանդիպում էր։ Զույգի հարսանիքի կնքահայրը եղել է ֆուտբոլիստ Դավիթ Բեքհեմը։

Երաժիշտն ավելի վաղ երեք անգամ ամուսնացած է եղել՝ «Միսս Տիեզերք 1993» Դայանա Տոռեսի (զույգը երկու որդի ունի), դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի (արտիստները զույգ զավակներ են ունեցել՝ տղա եւ աղջիկ) եւ մոդել Շենոն Դե Լիմայի հետ։ Նա նաեւ նշանված է եղել դերասանուհի Քլաուդեթ Լալիի հետ, իսկ ավելի վաղ՝ 1994 թվականին, իր այն ժամանակվա ընկերուհուց՝ Դեբի Ռոսադոյից աղջիկ է ունեցել։