Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված հայատյաց թղթերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված հայատյաց թղթերին



Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում պակցված թղթերին, որոնցում հայատյաց խոսքեր են գրված։

«Ադրբեջան + Թուրքիա + Պակիստան + Իսրայել = Աստծո կամքով Հայաստանն աշխարհի երեսից վերացնելուն», - գրված է թղթերի վրա։

Հաղորդավարուհին այս մասին խոսել է իր «Good Day LA» ծրագրի շրջանակում եւ ռեպորտաժը հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է․ «Դատապարտելով «Հայաստանն աշխարհի երեսից ջնջելու» ատելության խոսքը՝

Հանգստյան օրերին հայ համայնքը համախմբվել էր՝ իրազեկելու Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին։ նույն ընթացքում Բեւերլի Հիլզի լուսացույցերի վրա փակցվել են հակահայ թռուցիկներ։ Բեւերլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հետաքննում եւ ուսումնասիրում է տեսագրությունները՝ իրագործողներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Հիշեցնենք, որ մեկուկես ամսից ավել է Արցախը Հայաստանի Հանրապետությանն ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է՝ իբր ադրբեջանցի բնապահպանների կողմից։ Այս ամենը Արցախում հումնիտար ճգնաժամի պատճառ է դարձել։