Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը եւ տարբերանշանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը եւ տարբերանշանը



Հայտնի են «Եվրատեսիլ 2023» մրցույթի կարգախոսը եւ տարբերանշանը։ Այս մասին հայտնել է «Հայաստանը Եվրատեսիլում» պաշտոական ինստագրամյան էջը։

Հրապարակված հոլովակին կից գրված է․ ««Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը:

Այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:

Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների եւ միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին»։