Մաշ Իսրայելյանի և դստեր համատեղ առաջին հոլովակը

Երգչուհի Մաշ Իսրայելյանը, որը նախորդ տարվա նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ Աննային երեկ իրականացրել է դստեր հետ առաջին պրոֆեսսիոնալ ֆոտոշարքը, իսկ Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ նկարահանման ընթացքից, որին կից գրել է. «Իմ աղջիկ»:
«Երեխայի սեռը պարզելուց առաջ անընդհատ մտածում էի, որ տղա եմ ունենալու, երազիս ևս տղայի եմ տեսել ու բոլորին ասում էի՝ տղա եմ ունենալու: Արարողությունից մեկ օր առաջ ամուսինս զանգահարեց ու ասաց՝ աղջիկ է ծնվելու, ու փաստորեն նա ճիշտ էր: Իսկապես, երբ տեսա վարդագույն ծուխ, զարմացած էի, քանի որ ողջ ընթացքում մտածում էի, որ տղա եմ ունենալու: Ուզում եմ ասել՝ երեխայի սեռը կարևոր չէ, կարևորը, որ առողջ բալիկ լինի»,- ասել է նա: