Լրահոս

ՇՈԿ. -48 կիլոգրամ. Արտաշ Ասատրյանը բացահայտում է նիհարելու գաղտնիքը




Ներկայումս Ամերիկայում բնակություն հաստատած երգիչ Արտաշ Ասատրյանը վերջապես հայտնել է, թե ինչպես և քանի կիլոգրամ է նիհարել: Արտաշը նշել է, որ նիհարել շուրջ 48 կիլոգրամ`այն էլ 10 ամսում: Իհարկե սա ռեկորդային ցուցանիշ է: Սակայն երգիչը նշել է, որ իր նիհարելու բանաձևը բարդ չէ: Ինչպես ինքն է նշել`նիհարել եմ ջրով և լավ ռեստորաններում հաց չուտելով:Ինչ խոսք` երգչի կամքի ուժը նախանձելի է:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է,ինչ քննարկվում է այն, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է:

Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ ինչն: Արտաշ Ասատրայանը շարունակում է նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ է դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:

Գրեթե մեկ տարվա ընթացքում նրա լուսանկարներին հետևելով քչերը կհասկանան, որ նախկին լուսանկարներում ինքն է: Բայց հետաքրքրականն այն է, որ երգիչը ասես հպարտանում է այսպես կոչված իր արդյունքներով:

Նա հաճախ է հրապարակումներ անում` ցույց տալով իր արտաքին տեսքը առաջ և հետո: Եվ բացի այդ նա հրապարակում է նամակագրությունները, որում իր հետևորդները իրենց հիացմունքն են հայտնում Արտաշի կորցրած քաշի վերաբերյալ: