5 տարվա դադարից հետո Բեյոնսեն համաշխարհային շրջագայություն է սկսում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

5 տարվա դադարից հետո Բեյոնսեն համաշխարհային շրջագայություն է սկսում




Բեյոնսեն հայտնել է, որ «Renaissance» խորագրով համաշխարհային շրջագայություն կիրականացնի՝ ներկայացնելու նախորդ ամռանը թողարկած համանուն ալբոմը: Երգչուհու վերջին տուրից անցել է հինգ տարի:

Ինչպես հայտնում է CNN-ը, նա ելույթներ է ունենալու Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում եւ ԱՄՆ մի քանի քաղաքներում: Համերգները նախատեսված են մայիսի 10-ից սեպտեմբերի 27-ը:

Երգչուհիների շրջանում «Գրեմմի»-ների քանակությամբ ռեկորդակիր Բեյոնսեն «Renaissance»-ը թողարկել է 2022-ի հուլիսին: Այս տարվա հունվարին էլ նա 4 տարվա դադարից հետո առաջին անգամ հանդես է եկել հանրության առաջ՝ Դուբայում 1 ժամ ելույթի համար ստանալով 24 մլն դոլար:

Բեյոնսեի վերջին՝ «On the Run II» խորագրով համաշխարհային շրջագայությունը 2018 թվականին էր, որին մասնակցել է նաեւ երգչուհու ամուսին Jay-Z-ն: Այն ժամանակ զույգը Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում 48 համերգ էր ունեցել: