Ինչպիսի տեսք ունի «Եվրատեսիլ-2023»-ի բեմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպիսի տեսք ունի «Եվրատեսիլ-2023»-ի բեմը




Հայտնի է, թե ինչպիսին կլինի Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ի բեմը։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական ինստագրամյան էջից։

«Անակնկալ, անակնկալ։ Ահա, առաջին անգամ տեսնում եք «Եվրատեսիլ-2023»-ի բեմը», - մակագրված է հրապարակումը։ Նշենք, որ արդեն հայտնի են նաեւ մրցույթի կարգախոսը եւ տարբերանշանը։ Այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների եւ միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:



Հայաստանը հեղինակավոր մրցույթին այս տարի կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, ով առավել հայտնի է որպես Brunette։