Հրապարակվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրապարակվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը


Personaje Films-ի YouTube-յան պաշտոնական էջում թողարկվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը։

«Արգենտինահայ հայտնի գործակալ Հենզել Բրուտենցը վերադառնում է նոր արկածներով ու գլխապտույտ բացահայտումներով», - ասվում է տեսանյութի մեկնաբանություններում։

Ժապավենի գլխավոր դերերում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը, Սերգեյ Սարգսյանը։ Բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը, բեմադրող օպերատոր՝ Դավիթ Սաֆարյան։ Պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան, Վահան Գրիշկյան։

Մարտի 2-ից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում։