Աստղագուշակ՝ փետրվարի 3-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ փետրվարի 3-ի համար




ԽՈՅԵՐ

Դուք պատրաստ եք ամեն ինչի` հանուն սիրելիի հետ հարաբերությունների պահպանման, իսկ ձեր սիրելի՞ն: Դուք համոզվաՎծ եք, որ այն, ինչ տեղի է ունենում ձեր միջեւ, ձեզ երկուսիդ է պետք: Եթե ոչ, ապա փորձեք նրա հետ քննարկել այդ հարցը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավարար չի լինի միայն հասկանալը, որ ձեր հարաբերություններում մի բան այն չէ: Նա պետք է պրակտիկայում հասնի դրան: Խնդիրը պետք է դիպչի նրա քթին, որպեսզի նա հասկանա ամեն բան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր անխոս պետք է լսեք ձեր սիրելիին: Ձեր սեփական տրամաբանությունը կարող եք մի կողմ թողնել: Փորձեք ձեզ լսող տիկնիկի դերում` նրա ձեռքերում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ շտապ անհրաժեշտ են թարմ տպավորություններ, ինչպես նաեւ ձեր սիրելիին: Ցանկալի է, որ նոր տպավորությունները ստանաք սիրելիի հետ միասին, որպեսզի հետո միասին հիշեք ու քննարկեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի գոհացնել ձեզ, քանի որ դուք բավականին կամակոր կլինեք ձեր ցանկություններում: Միգուցե պետք չէ չարաշահել սիրելիի բարեհոգությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ամենանսպասելի պահին ձեզ կարող են անհետաձգելի գործերով ինչ-որ տեղ կանչել: Ինչեւէ, ստիպված եք գնալ` նախապես ներողություն խնդրելով ձեր ըտնաիքի անդամներից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի համար կցանկանաք սարեր շուռ տալ, որպեսզի արժանի լինեք նրան: Դա կօգնի ձեզ ավելի արագ փոխվել դեպի լավը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս օրը նվիրել նվերներ փաթեթավորելուն: Այդ հարցում ձեզ կօգնի ձեր սիրելին: Նա ոչ միայն կօգնի ձեզ փաթեթավորել, այլեւ նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ հետաքրքրիր հանդիպումներ, անսպասելի ծանոթություններ եւ հեռանկարային առաջարկներ են սպասվում: Սա առաջին հերթին վերաբերում է ձեր անձնականին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Հիանալի օր է, որպեսզի սիրելիի հետ համատեղ գործ սկսեք, բիզնես հիմնեք: Սակայն չարժե մոռանալ այն մասին, որ գործնական հարաբերությունները խանգարում են սիրուն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հավանաբար ինչ-որ տհաճ լուրկստանաք ձեր սիրելիի վերաբերյալ: Միգուցեպարզեք, որ նրա կյանքում բացի ձեզանիցմեկ ուրիշն էլ կա:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք օրինակելի դուստր կամ որդի կլինեք, հետո միայն աշխատող կամ սիրեկան: Անգամ եթե այսօր այլ ծրագրեր ունեիք, ստիպված կլինեք հետաձգել դրանք: Դուք պետք եք ձեր ծնողներին: