Ռոբերտ Մարտիրոսյանը նոր՝ «Նոյի թիվ» ժամանցային հաղորդման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոբերտ Մարտիրոսյանը նոր՝ «Նոյի թիվ» ժամանցային հաղորդման մասին




Փետրվարի 3-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում սցենարիստ, հումորիստ և հաղորդավար Ռոբերտ Մարտիրոսյանն իր հյուրերի հետ «փորփրելու է» Արմենիա հեռուստաընկերության զվարճալի կադրերը: Tert.am Life-ի հետ զրույցում Ռոբերտ Մարտիրոսյանը մանրամասնեց, որ սա իր առաջին հեղինակային հաղորդումն է և ներկայացրեց 12 մասից բաղկացած «Նոյի թիվ» նախագծի մանրամասները:

«Հաղորդման ընթացքում նայելու ենք 90-ականներից մինչ այսօր հեռուստաընկերությունում առկա արխիվը, նայում ենք, քննարկում, զվարճանում և զարմանում հոլովակների վրա, որոնք full HD, 4K տարբերակով չեն, այլ շատ վատ որակով են, և մենք մտածեցինք ձևաչափ, որով կկարողանանք ցույց տալ հին կադրեր, իսկ մարդիկ միշտ սիրում են հայտնի մարդկանց նայել իրենց առաջին քայլերն անելիս: Անվան հետ կապված առաջին միտքը հենց «Նոյի թիվ» անունն էր, որն ուղիղ ասոցիացիներ արխիվային հոլովակների հետ»,- ասաց Ռոբերտ Մարտիրոսյանը:



Խոսելով հյուրերի ընտրության մասին նա նշեց, որ այն մարդիկ են, որոնց հետ նա առօրյայում ևս շփվում է, կատակում, մարդիկ, որոնք առնչություն և կապ են ունեցել Արմենիա հեռուստաընկերության հետ:
«Առաջին հյուրերը Գարիկ Պապոյանը և Արամ MP3-ն էին, որոնց հետ, թե՛ առօրյայում, թե՛ հեռուստատեսության շրջանակներում շփվելու և աշխատելու փորձ ունեցել ենք, իսկ առաջին թողարկման ընթացքում ներկայացրել եմ իմ արխիվային կադրերը: 2-րդ զույգը դերասան-ամուսիններ Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանն էին ում հետ ևս թեթև, հումորային հաղորդում ենք ստացել: Հետագայում փորձելու ենք ևս հրավիրել մարդկանց, որոնց արխիվային հոլովակները կկարողանանք ցուցադրել»,- նշեց նա:



Ռոբերտ Մարտիրոսյանը նշեց, որ արխիվային հոլովակներն առանձնացնելու աշխատանքները նա է կատարում:

«Մոնտաժային հարցերով ևս ես եմ զբաղվում, քանի որ տաղավարում աշխատելով հանդերձ՝ շատ ավելի լավ եմ պատկերացնում՝ որտեղ ինչ կադրեր են պետք»,- ասաց Ռոբերտ Մարտիրոսյանը: