«Հէփի, ձյետկա». Իր ծննդյան օրը շնորհավորելիս` Լյուսի Հայրապետյանը կիսամերկ լուսանկարներ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հէփի, ձյետկա». Իր ծննդյան օրը շնորհավորելիս` Լյուսի Հայրապետյանը կիսամերկ լուսանկարներ է հրապարակել



Դերասանուհի, հաղորդավարուհի՝ Լյուսի Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում և գրառում կատարել.

Այսօր ակնկալվում էր ծննդյան տորթով, ծաղիկներով կամ հետաքրքիր մտքով մի ռիլ պոստ՝ ինչպես շատերն են անում, բայց ժամանակ չունեցա այդպես էլ՝ впрочем ինչպես միշտ :)Բայց ժամանակ ունեցա ապրեմ, վայելեմ ծնունդս դեռ մեկ շաբաթ առաջվանից մինչ այսօր՝ փետրվարի՝ իմ այդքան սիրելի 7

Ինչ կարող եմ ասել
Շարունակեք զարմանալ, հիանալ, ժպտալ, վայելել, շնորհակալ լինել, սիրել, ծիծաղել, տժալ, լացել, տխրել, լողալ, արևի տակ պառկել, բնության հետ ընկերություն անել, քամու հետ գժվել ու կրակի հետ սիրով զբաղվել...

Շարունակեք հիասթափվել, փոխել անուններ, հասցեներ, կյանքի պահարանում դարակներ ու նրանց տերերին...

Շարունակեք հապճեպ որոշումներ կայացնել ու քաղել դրանց տված պտուղները կամ հետևանքները...

Որպես 20 տարեկան հասուն աղջիկ, կարող եմ միանշանակ ասել, որ վերոնշյալներից ավելի կայֆ բան չկա
Կյանքից կայֆ բան չկա, ու կյանքն այդ սիրտ ա իր բոլոր սիրտ դրսևորումներով...
Մի մեղադրեք ձեզ ոչ մի բանում.
Հիշեք, մենք բոլորս ապրում ենք առաջին ու վերջին անգամ, ու ոչ ոք չգիտի՝ որն է ճիշտը, որը սխալը...

Որպես հասուն աղջիկ (սուուուտ էլի :))) կարող եմ ասել մի բան.
Էմոցիաներն են ամենաթանկը ու դրանք մենք կարող ենք կառավարել, ստեղծել ու նվիրել ու ստանալ...
Շրջապատող մարդկանց ճիշտ ընտրությունն է կարևոր ու նրանց հետ անցկացրած քաղցր լռությունն ու հոգով պահերը

Ինչպես իմ շատ ընկերներն են ասում. "Մի տարով էլ փոքրացար, Լօօյսիկ: Դու կոնյա՞կ ես, այ աղջիկ"

Չգիտեմ ժամացույցիս տրամաբանությունը որ պահից փոխվեց, բայց ես դեմ չեմ :)

Շնորհավոր ծնունդդ, իմ սրտի Լօօյսիկ, իմ հոգով, իմ բարի ու սրտանց աղջիկ: Ես պատասպանատու եմ քո առաջ, քո խաղաղ ու ներդաշնակ փոքրիկ հոգու առաջ, որ ապրում է ներսումս, ու խոստանում եմ չփոխվել ու չդավաճանել :)
Խոստանում եմ հաշվի նստել հետդ ամեն քայլից առաջ, եթե իհարկե ժամանակ եղավ :)
Դե գիտես, չմտածած արդեն արած եմ լինում, չփոխվեցի :)
Ու պետք էլ չի, երևի, հաստատ :))

Աստծուց միայն մի բան եմ խնդրում. Առողջություն՝ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու սիրելիներիս
Խաղաղություն՝ Հայաստանիս ու աշխարհին
Անհոգ ու վերածնվող երջանկություն բոլորիս

Հէփի, ձյետկա

Հ.Գ. Թող լինեն էս սիրունները այսօրվա փոսթս՝ որպես սպիտակ, մաքրություն ու նոր սկիզբ, որովհետև վերջերս կյանքս կարծես նորից սկսված լինի՝ իմ երազած ձևով...