Շուտով կծնվի Մարկ Էնթոնիի յոթերորդ երեխան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուտով կծնվի Մարկ Էնթոնիի յոթերորդ երեխան




Վալենտինի օրը երգիչ եւ դերասան Մարկ Էնթոնին ու նրա կինը՝ Նադյա Ֆերեյրան, հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկին։ Մարկի համար սա յոթերորդն է։

54-ամյա երգիչը եւ նրա չորրորդ կինը, ով ընդամենը 23 տարեկան է, կիսվել են ուրախալի լուրով՝ հրապարակելով Նադյայի որովայնի լուսանկարը։


«Վալենտինի օրվա լավագույն նվերը», - գրել է նա՝ իսպաներեն ավելացնելով. «Շնորհակալություն Աստծուն այս մեծ օրհնության համար»:

Հղիության մասին հայտարարությունը հրապարակվել է նրանց ամուսնությունից ընդամենը երկու շաբաթ անց։ Հարսանեկան շքեղ արարողությունը տեղի է ունեցել Մայամիում՝ հունվարի 28-ին։