Աստղագուշակ՝ փետրվարի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ փետրվարի 17-ի համար




ԽՈՅԵՐ

Միայնությունն այն է, երբ հեռախոս ունես, բայց զանգում է միայն զարթուցիչը: Այսօր, ցավոք, ստիպված կլինեք սեփական մաշկի վրա զգալ այս արտահայության իմաստը: Ձեր սիրելին շատ զբաղված կլինի եւ չի կարողանա ձեզ բավարար ուշադրություն հատկացնել:

ՑԼԵՐ

Այսօր դուք լավ կանեք մոռանաք ձեր բոլոր գործերն ու սիրելիին պարի հրավիրեք: Թող որ դա չլինի պարահանդես կամ խնջույք: Պարը կարող եք կազմակերպել անգամ տանը՝ խոհանոցում կամ հյուրասենյակում: Այստեղ կարեւորը պարն է, որն էլ ավելի կմտերմացնի ձեզ, եւ ոչ թե վայրը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին իսկապես շոկային մի նորություն կհայտնեք: Թե ինչպես նա իրեն կպահի դրանից հետո, անկանխատեսելի է, սակայն հենց դա ձեզ ցույց կտա, թե ով է ձեր սիրելին իրականում եւ արդոք նա ձեզ իսկապես սիրում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կպարզեք, որ ձեր բոլոր վախերն իզուր են եւ որ իրականում ձեր անձնական կյանքում ամեն ինչ ավելի լուսավոր է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին ակտիվորեն կկառչի ձեր բառերից, կփորձի դրանցում սխալներ, թաքնված տողեր եւ իմաստներ գտնել: Ստիպված եք հաշտվել դրա հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին կխոստովանի, որ իրեն երբեք դուր չի եկել հակառակ սեռի ներկայացուցիչների մի հատկություն, որը կա ձեր մեջ, սակայն հենց դուք եք նրան ստիպել այդ հատկանիշին վերաբերել այլ կերպ: Դե ինչ, կարող եք հպարտանալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Երբեմն սիրելիի հետ հարաբերություններում պետք է վճռականություն եւ նույնիսկ կոպտություն դրսեւորել: Այսօր այս ճշմարտությունը ձեզ համար շատ արդիական կլինի: Իհարկե, հեշտ չէ կոպիտ վարվել սիրելիի հետ, սակայն երբեմն դա կարող է փրկել սերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դավաճանության մեջ ոչ մի վատ բան չկա: Իհարկե, դա ձեզ ազատ գործելու եւ մտածելու հնարավորություն կտա, սակայն կզրկի ձեզ սիրելիի հանդեպ բոլոր իրավունքներից: Ընդունել իրավիճակը, թե մերժել՝ միայն դուք պետք է որոշեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքը ընկերների, գործընկերների եւ ծանոթների բամբասանքների կիզակետում կլինի: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ դուք առիթ տված լինեք: Մարդկանց երեւակայությունը հարուստ է: Ինչեւէ, ստիպված եք հանդուրժել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Օրը վառ կերպով ցույց կտա, թե ինչ է իրենից ներկայացնում ձեր սիրելին: Կանցնի՞ նա փորձությունը, թե՞ ոչ: Հենց դրանից հետո դուք կկարողանաք ճիշտ հետեւություններ անել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կարող եք հանդիպել շատ անսպասելի մի վայրում, ուր նա չէր կարող լինել առողջ տրամաբանությամբ: Աշխատեք այնպես անել, որ նա ձեզ չնկատի, բայց եւ պարզեք, թե ինչ է նա այնտեղ անում:

ՁԿՆԵՐ

Այսօր կցանկանաք լինել նուրբ եւ քնքուշ: Դա նշանակում է, որ նույնը կպահանջեք նաեւ ձեր սիրելիից: Եթե դա նրան դուր չգա, ստիպված եք ձեր երկուսի փոխարեն արտահայտել ձեր նուրբ զգացմունքները: