Գևորգ Մկրտչյանը ամուսնության առաջարկություն է արել սիրելիին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Մկրտչյանը ամուսնության առաջարկություն է արել սիրելիին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Երեկ երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Քրիստինա Հովհաննիսյանին: 

փետրվարի 16-ին երգիչը անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին հենց նրանց ընկերության 1-ամյակին, իսկ մեզ հետ զրույցում պատմել մանրամասները: Նշենք նաև, որ զույգը պետք է նշանադրվեր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, բայց պատերազմական իրադրությամբ պայմանավորված չեղարկվել էր թե՛ նշանադրությունը, թե՛ նախատեսվող մենահամերգները:

«Ամեն դետալ որոշված էր: Միշտ, երբ «Yerevan park»-ում էինք լինում, Քրիստն ասում էր, որ նստենք սատանի անիվը, քանի որ գեղեցիկ լուսանկարներ կլինեն, իսկ ես ֆիքսել էի, բայց ամեն անգամ մերժում էի, քանի որ որոշել էի, որ հենց այդտեղ էլ պետք է կայանա ամուսնության առաջարկությունը: Մոտ մեկ ամիս առաջ Լյուսի Ազնավուրյանի օգնությամբ սկսել էի պատրաստվել, ամրագրել էինք վայրը և հենց սատանի անիվի վրա գրվեց սիրո խոստովանությունը»,- պատմեց Գևորգը:



Նա անակնկալ կերպով էր կազմակերպել սիրելիի ժամանումը և մինչև վերջին վայրկյանները Քրիստինան տեղյակ չէր ամուսնության առաջարկության մասին: