Դմիտրի Նագիեւը հրաժարվել է վարել «Муз-ТВ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դմիտրի Նագիեւը հրաժարվել է վարել «Муз-ТВ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը




Ռուս հայտնի դերասան եւ հաղորդավար Դմիտրի Նագիեւը հրաժարվել է վարել «Муз-ТВ» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի պարգեւատրում է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստներին։ Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ում տեղադրված հոլովակով։

«Այս անգամ՝ ոչ, բայց կգա ժամանակ, որ մենք կաշխատենք միասին»։

Շոումենը նաեւ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ այն վարելու առաջարկի համար։


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Gazeta-ն, Նագիեւը, ավելի քան տասը տարվա համագործակցությունից հետո, դուրս է եկել Ռուսաստանի Առաջին ալիքից։ Հաղորդավարը նշել է, որ ինչպես շատ ռուսներ, ինքն էլ, պարզապես, սկսել է մտածել նոր գործունեություն ծավալելու մասին։ Նա ծրագրում է զբաղվել բիզնեսով եւ իր վարսավիրանոցը բացել։

Ավելի ուշ Նագիեւը Instagram-ի միջոցով հայտնել էր, որ, պարզապես, ցանկանում է «ապրել ու աշխատել»։ Նա նաեւ ցանկություն է հայտնել վերադսառնալու «Ձայնը» նախագիծ՝ երբ սկսվեն ավելի բարենպաստ օրեր։