Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ




Ամուրի տղամարդը չի ցանկանում փոխել իր ամուսնական կարգավիճակը: Իսկ ընտրյալի պահանջներին պատասխանում է քնքուշ ժպիտով եւ խուսափողական «չէ որ մեզ այսպես էլ ենք լավ զգում» արտահայտությամբ… Ինչու են տղամարդիկ վախենում օրինական ամուսնությունից:

Ազատություն: Շատ տղամարդկանց համար «օրինական ամուսնություն» բառակապակցությունը նույնանում է վանդակի հետ: Եթե ձեր ընտրյալը տնակյաց է, այդ գործոնը նրա վրա չի ազդի: Այլ դեպքերում տղամարդիկ վախենում են կորցնել ազատությունը եւ նախընտրում են համակեցությունը կամ էլ առանց պարտավորությունների հարաբերությունները: Այստեղ անհրաժեշտ է օգտագործել հենց նրա զենքը. համաձայնել քաղաքացիական ամուսնության եւ տղամարդուն հասկացնել տալ, որ դուք դեռ ամբողջությամբ չեք պատկանում նրան: Շուտով սեփականատիրական բնազդն իրեն զգացնել կտա:

Պատասխանատվություն: Ամուսնությունը շատ պատասխանատու քայլ է երկու սիրահարի համար էլ: Եվ եթե կինն իր բնույթով պատրաստ է հպարտությամբ եւ պատվով ընդունել պատասխանատվությունը, տղամարդը յոթ անգամ կմտածի խորանին մոտենալուց առաջ: Կյանքը տարբեր անակնկալներ է մատուցում, այդ պատճառով կնոջը կյանքում ուժեղ տղամարդ է անհրաժեշտ: Եթե ձեր ուղու սկզբում արդեն կասկածներ են առաջանում նրա վերաբերյալ, արժե՞ շարունակել այդ ուղին:

Նյութական առումով չկայացած տղամարդու համար շատ կարեւոր է ֆինանսական առումով ամուր կանգնած լինել ոտքերի վրա: Չէ որ իր բնությամբ նա վաստակող է, իր ընտանիքի պաշտպանությունը եւ հենարանը: Եթե նա վստահություն չունի, նրանից ռոմանտիկ առաջարկներ մի սպասեք: Սակայն նյութական բարեկեցությունը կարող է սպասել եւ ստեղծվել տարիներով: Ձեր ընտրյալին բացատրեք, որ եթե դուք միասին լինեք, ցանկալիին կարելի է անհամեմատ ավելի արագ հասնել: Ձեր տղամարդու համար կողմնորոշիչ եւ ներշնչանք դարձեք:

Ծնողական խոսք: Հաճախ է պատահում, երբ սիրահարների հարաբերություններին միջամտում են ծնողները (երբեմն` ընկերները): Որպես կանոն, դա թելադրված է բնակարանային հարցով կամ էլ որդու ընտրյալի նկատմամբ անձնական հակակրանքով: Եթե տղամարդը լսում է ծնողների կարծիքը, ամուսնության ձեր շանսերը օրեցօր կնվազեն: «Մայրիկի բալիկի հետ» ապրելը բարդ կլինի, ձեզ պե՞տք է նման մեկը: Եթե այո, նրան մարտահրավեր նետեք եւ մղեք ինքնուրույն որոշման:

Ավտոպիլոտով հարաբերություններ: Եթե հարաբերությունները երկար են տեւում եւ ցանկալի առաջարկը այդպես էլ չի ստացվել, գուցե ձեր հարաբերություններում ամեն ինչ այդքան հարթ չէ: Որոշ տղամարդիկ ժամանակի հետ բացահայտելով ընտրյալի բնավորության բոլոր կողմերը, այն եզրակացությանն են հանգում, որ նա բոլորովին էլ այն կինը չէ, որն իրենց պետք է կյանքում: Իսկ քանի այդ մեկը չի հայտնվել հորիզոնում, նրանք, կտրուկ փոփոխություններ չցանկանալով, շարունակում են հարաբերությունները: Այդտեղ ձեզ կօգնի հանգիստ եւ անկեղծ զրույցը:

Անցյալի փորձը: Եթե տղամարդն արդեն ամուսնացած եղել է եւ այդ փորձը նրա համար հաջողությամբ չի պսակվել, երկրորդ անգամ նրան ամուսնական գրասենյակ քարշ տալը շատ բարդ կլինի: Տղամարդուն անհրաժեշտ է հեռանալ նախկին կորստից եւ բացասական հիշողություններից: Վիճակագրության համաձայն, երկրորդ ամուսնությունները առաջիններից 60 տոկոսով ավելի հաջողակ են լինում: Նրան հարաբերությունների այլ մոդել ցույց տվեք` ավելի հուսալի եւ ներդաշնակ:

Վախը: Չնայած իր արտաքին առնականությանը եւ ուժին, որոշ տղամարդիկ որոշակի վախեր են ունենում ամուսնությունից առաջ: Ոմանք վախենում են մերժվելուց, մյուսները` կյանքի գոյություն ունեցող դրվածքը խախտելուց: Կան նաեւ այնպիսի տղամարդիկ, որոնք համարում են, որ ամուսնության մեջ հարաբերությունները կարող են սառել կամ էլ ապագայում իրենց ավելի լավ կին կարող է հանդիպել: Տղամարդկային վախերը եւ կասկածները մտածելու առիթ են` ձեզ պետք է արդյոք ամուսնություն նման տղամարդու հետ: