Lույս աշխարհ է Սարիկ Անդրեասյանի դուստրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Lույս աշխարհ է Սարիկ Անդրեասյանի դուստրը




Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ինքն ու կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, դուստր են ունեցել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել փետրվարի 19-ին։

«Երբ կանգնած էի հիվանդասենյակի մոտակայքի միջանցքում, ծափահարությունների ու «ուռաների» ձայներ լսեցի։ Լիզան ծննդաբերում էր, իսկ ես սպասումից լարվել ու քրտնել էի։ Մեզ մոտ ամեն բան լավ է։ Աղջիկս մազերով է ծնվել, սևուկ է, մի փոքր էլ՝ դժգոհ, իսկ դա նշանակում է, որ հաստատ ինձ է քաշել»,-կատակել է ռեժիսորը։