Աստղագուշակ՝ փետրվարի 21-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ փետրվարի 21-ի համար




Խոյ.

Դուք այսօր դատապարտված եք անվերջ մտորումների և իրավիճակները կշեռքին դնելու ու ծանրութեթև անելու բարդ պարտականությանը:Ինչ էլ որ տեղի ունե նա, ձեզ համար այն վերածվելու է միայն մտորումների մեջ ընկնելու, զուգահեռներ ու ընդհանրություններ փնտրելու և գտնելու գործընթացի: Մի պահ է դադար առնեք, «շունչ քաշեք» և փորձեք առաջին հերթին ինքներդ ձեր ուժերով փոխել իրավիճակը ու իրավիճակի նկատմամբ ձեր մոտեցումը: Ճիշտ է` դա հե շտ չի տրվելու, առավել ևս, որ դուք ամբողջովին հակված եք հակառակ մոտեցման, սակայն այնուամենայնիվ, ջանք թափել այդ ուղղությամբ անհրաժեշտ է, եթե ոչ` անխուասփելի:

Ցուլ.

Այսօր բարեբախտաբար, դուք խորաթափանց ու նրբազգաց եք և իրավիճակի հանդեպ սթափ վերաբերմունք եք ցուցաբերում: Այս ամենը չի կարող իր հետքը չթող ել նրանց հետ ձեր փոխհարաբերությունների վրա: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Ձեզանից հասնում է միայն պահը բաց չթողնել և լավագույնս օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Ե րեկոն առավելագույնս հարմար կլինի հանգիստ ռեժիմով, ընտանիքի անդամների հետ նացկացնելու համար:

Երկվորյակներ.

Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղ ությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտ ով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Հիշեք, որ սա այն օրն է, երբ ռոմանտիկ ժամադրությունը կզարգանա ամենաանսպասելի հունով:

Խեցգետին.

Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրա վիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել եղած ավանդու յթներին:Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհա նուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

Առյուծ.

Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլի նեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադր ում:Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: Հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցրեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը:

Կույս.

Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` խելացի կատակերգությունը և լավ երաժշտութ յունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև ազգականներին, հատկապես` տարեց այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար:

Կշեռք.

Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականությ ուն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծա պես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց’ դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը, ձգտեք ամեն կերպ նրանց հույս ներշնչել:

Կարիճ.

Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում պրոֆեսիոնալ խնդիրների լուծումը, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպա րտանում եք ձեր ձեռքբերումներով:Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է ձեր տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխ հարաբերությունների` մինչ այժմ քողարկված կողմերի վերաբերյալ:

Աղեղնավոր.

Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմութ յան մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ովքեր վաղուց և դեռևս ապարդյուն փնտեւմ են այն: Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

Այծեղջյուր.

Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որտեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կե ցվածք դրսևորելու: Մտերիմների հետ պահերով դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել, ինչը միգուցե հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածո ւթյան և արդյունքում` վիճաբանության: Այս առումով ձգտեք նրբազգացություն ցուցաբերել, հատկապես երբ գործ ունենաք ավագ սերնդի ազգականների հետ:

Ջրհոս.

Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկան ում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում:Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառված բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրը հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համ ար:

Ձկներ.

Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմա խոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համ ար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: