Ծնվել է A. Chilla-ի որդին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է A. Chilla-ի որդին




Ռեփեր, 3.33 խմբի անդամ A. Chilla-ն հայր է դարձել: Ծնվել է նրա որդին: Ուրախալի լուրով արտիստը կիսվել է ինստագրամյան իր էջում՝ տեղադրելով նորածին որդու հետ լուսանկար:

Հրապարակմանը կից A. Chillan գրել է. «Նայում եմ ապագայի աչքերին»:



Նա նաեւ նշել է որդու անունը՝ Վիլյամ Լուկա Հովսեփյան:

Ռեփերն ամուսնացել էր 2021 թ-ին, նրք կինը՝ Լյուսի Արմենին նկարիչ-դիզայներ է: Սա A. Chilla-ի երկրորդ ամուսնությունն է: