Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս


Nemra ռոք խումբը 11 տարեկան է: Խմբի հոբելյանը նշվեց փետրվարի 24-ին՝ Platform-ում, մեծ համերգով՝ ամենահավատարիմ հանդիսատեսի՝ նեմռացիների հետ, որոնցից յուրաքանչյուրը բենդի հետ ծանոթության իր ջերմ պատմությունն ունի։

2 ալբոմ, շուրջ 40 երգ, 20 տեսահոլովակ, բազմաթիվ կենդանի ելույթներ, մրցանակներ ու երկրպագուների մի ամբողջ բանակ. չնայած ձեռքբերումների այս երկար շղթային՝ խմբի անդամները վստահ են՝ 11 տարիները իրենց համար միայն սկիզբն են։

Անում են միայն այն, ինչ, իսկապես, սիրում են. սա է, ըստ Վանի, Nemra-ի հաջողության գաղտնիքը։

Իսկ որքանո՞վ են հասցրել միմյանց ճանաչել «Նեմրա» մոլորակի բնակիչները: Ո՞ր երգերն են, հատկապես, հաճույքով կատարում խմբի անդամները, եւ որոնց կատարմանն են ամենից շատ սպասում նեմռացիները: Պատասխանո՞ւմ են, արդյոք, երկրպագուների նամակներին, եւ ո՞վ է խմբի ամենասիրված անդամը․