«Կլոնի» 46-ամյա աստղ Ջովաննա Անտոնելին լողազգեստով լուսանկար է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կլոնի» 46-ամյա աստղ Ջովաննա Անտոնելին լողազգեստով լուսանկար է հրապարակել




46-ամյա դերասանուհի Ջովաննա Անտոնելին, ով հեռուստադիտողին հայտնի է «Կլոն» հեռուստասերիալում Ժադիի դերով, սոցցանցերում լողազգեստով լուսանկար է հրապարակել։ Նա քարքարոտ ծովափին կեցվածք է ընդունել գունավոր բիկինիով և բարձրակրունկ սանդալներով։

«Մոդելների կյանքը հեշտ չէ»,- գրել է դերասանուհին։

Հայտնի աստղի երկրպագուները հիացել են նրա կազմվածքով և գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ «Աստվածուհի», «Կատարյալ կին», «Շատ գեղեցիկ», «Կատարելությունն ինքնին», «Ինչ հիասքանչ կազմվածք է», «Անթերի»:

Ջովաննա Անտոնելին նշել է, որ սպորտն իր կյանքում մշտապես առկա է: Նա շաբաթը մի քանի անգամ մարզվում է անձնական մարզչի հետ՝ մարմինը լավ վիճակում պահելու համար: Նաև դերասանուհին վարում է առողջ ապրելակերպ և փորձում է ուտել միայն օգտակար սնունդ՝ հանուն կազմվածքի հրաժարվելով իր սիրելի «արգելված սննդից»։

Ջովաննա Անտոնելին որդի ունի սերիալի իր գործընկերոջից` Մուրիլո Բենիսիոյից, տղան՝ Պիետրոն ծնվել է 2005 թվականին, իսկ նրա ծնվելուց անմիջապես հետո զույգը բաժանվել է։ Այս մասին դերասանները հրապարակավ հայտնել են երկրպագուներին՝ նշելով, որ միասին են երեխային մեծացնելու։ Արտիստն ունի նաև 11-ամյա երկվորյակներ` Անտոնիան և Սոֆիան, «Կլոնի» աստղի դուստրերի հայրը ռեժիսոր Լեոնարդ Նոգեյրան է։