Ադելը նշանադրվել է սիրելիի՝ Ռիչ Փոլի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադելը նշանադրվել է սիրելիի՝ Ռիչ Փոլի հետ




34-ամյա երգչուհի Ադելը եւ 41-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլը նշանվել են եւ ծրագրում են ամուսնանալ այս տարի ամռանը։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Deux Moi-ին։

Ինչպես հայտնում է Deux Moi-ն, Ադելի սիրելին առաջարկություն է արել։ Այս հայտարարությունը լրագրողները ստացել են «շատ հավաստի աղբյուրից»։ Սրա պատճառն այն էր, որ օրեր առաջ Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ Ադելին տեսել էին հսկայական ադամանդե մատանիով։

Առայժմ զույգը չի հաստատել կամ հերքել նշանադրության մասին տեղեկությունը։ Ադելը եւ Ռիչ Փոլը վերջին անգամ միասին են հանրությանը ներկայացել են փետրվարի սկզբին՝ Super Bowl-ում:

Ադելը 2017-ից 2019 թվականներին ամուսնացած է եղել գործարար Սայմոն Քոնեկիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն 9-ամյա որդի։ Երգչուհին Ռիչ Փոլի հետ սկսել է հանդիպել երկու տարի առաջ: