Ներկայացման ընթացքում Զիրոյանն ընկել է՝ վնասելով ճկույթը

Women’s Club-ի անդամ, դերասան և հումորիստ Զիրոյանը ստացել է ճկույթի կոտրվածք: Հումորիստ Վահե Բեգլարյանը (Բոնին) ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է հոլովակ՝ նշելով, որ Զիրոյանը ներկայացման ընթացքում ընկել է՝ վնասելով ճկույթը:
Հետագայում էլ Women’s Club-ի անդամ, դերասանուհի Սոնա Մաթևոսյանը Զիրոյանի և Լուիզա Ներսիսյանի հետ լուսանկար է հրապարակել վերելակից, որին կից գրել է. «Դեպք է, պատահեց»:
Նշենք, որ այնուամենայնիվ դերասանը երեկ բեմել է «Անտանիք ընտանիք» ներկայացմանը վիրակապկված ձեռքով:
