Աստղագուշակ՝ մարտի 2-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մարտի 2-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր դուք ստիպված կլինեք ամբողջությամբ դրական պատասխանել ձեր սիրելիի զգացմունքներին եւ ձեր հանդեպ նրա կատարած բարի քայլերին:

ՑԼԵՐ

Այսօր դուք կզարմանաք, թե որքան հեշտությամբ ձեզ մոտ կստացվի իրականացնել ձեր բոլոր ծրագրերը: Ձեզ կթվա անգամ, թե բոլորը պարում են ձեր դուդուկի տակ, այդ թվում եւ ձեր սիրելին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզ ցուցադրել իր կարողություններն ու էքստրեմալ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ընդունակությունը: Գնահատեք նրա քայլերը, ցանկալի է՝ անկեղծորեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անսպասելի հոգնածություն կզգա: Միգուցե դա կլինի ուսման, աշխատանքի կամ ձեզ հետ բարդ հարաբերությունների արդյունքում: Ամեն դեպքում, փորձեք պարզել, թե ինչն է անհանգստացնում նրան, եւ գուցե դուք կկարողանաք օգնել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե ձեզ դուր չի գալիս ձեր շրջապատում տիրող իրավիճակը, ապա ժամանակն է փոփոխություններ անելու: Ոտքի կանգնեցրեք ձեր ը նտանիքի անդամներին եւ թոքրի շաբաթօրյակ կազմակերպեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր հոգում: Պատրաստ եղեք բազմաթիվ կպչուն հարցերի, եղեք համբերատար եւ փորձեք դրանց էությունը ճիշտ հասկանալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր մի մոռացեք ձեր սիրելիի կյանքում տեղի ունեցած կամ դեռ նոր տեղի ունեցող իրադարձության մասին: Շնորհավորեք նրան կամ ինչ-որ այլ կերպ ցույց տվեք նրան, որ անտարբեր չեք նրա կյանքում կատարվող իրադարձությունների հանդեպ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ այդպես էլ չի հաջողվի կտրվել հեռախոսից: Ամբողջ օրվա ընթացքում ձեզ կզանգահարեն եւ կխնդրեն խորհուրդ տալ կամ էլ պարզապես զրուցել: Աշխատեք չկոպտել ոչ ոքի եւ չփնթփնթալ: Մի օր էլ նրանք մեծ սիրով կօգնեն ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Որքան շատ հուսաք եւ հավատաք, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ձեր սիրելիի հետ կապված երազանքները կիրականանան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք պետք է մոռանաք ձեր էգիստական ցանկության մասին, այն է՝ լինել սիրված, եւ փորձեք օգտակար լինել նրան, ում դուք եք սիրում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք այնքան համոզիչ կլինեք, որ պարզապես անհնարին կլինի դեմ գնալ ձեր կամքին: Ձեր խնդիրն է այդ կամքը արժանիորեն կիրառել:

ՁԿՆԵՐ

Այսօր երկրորդ կեսին փնտրելու համար արժե գրանցվել սոցիալական ցանցերում: Ընտրեք նրանց, ովքեր շտապ սեր են փնտրում: Միգուցե նրանց մեջ գտնեք ձեր կեսին…