Պռեգոմեշը Փարիզում. հայկական դեսանտի դեբյուտը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պռեգոմեշը Փարիզում. հայկական դեսանտի դեբյուտը



Բացի հայտնի դիզայներների շոուներից, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս ավելի մոտիկից ծանոթանալ PFW-ի ժամանակաշրջանում սիրո քաղաքում անցկացվող միջոցառումներին: Այս սեզոնին հայկական Pregomesh ապրանքանիշը կներկայացվի ֆրանսիական կոնցեպտ բուտիկում՝ նորաձեւության «տոնակատարության» ժամանակ։


Երգչուհի Սիրուշոյի եւ նրա ապրանքանիշի երկրպագուները հնարավորություն կունենան ավելի մոտիկից տեսնելու, ինչպես նաեւ գնելու զարդերը։ Բրենդն առաջին անգամ կներկայացվի Փարիզի Stamp կոնցեպտ բուտիկում։ Այս մասին երգչուհին հայտնել է Pregomeshի ինստագրամյան էջում։ Փոփ-ափը նշված է մարտի 5-ին:



Stamp-ը փոքր հայեցակարգային տարածք է, որը գտնվում է Rue de Marignan 19 հասցեում՝ Հաղթական կամարի եւ շոփինգի ամենահայտնի փողոցի՝ Avenue Montaigne-ի հարեւանությամբ:

Stamp բուտիկում ներկայացված են Hèrmes, Chanel, Christian Dior եւ շատ այլ ապրանքանիշերի պայուսակների բացառիկ ընտրանի: Այստեղ հնարավոր է գտնել նաեւ Rolex ժամացույցներ եւ շատ այլ սոլդ-աութ աքսեսուարներ։