Լրահոս

«Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան


Նոր արկածներ, նոր հերոսներ, նոր որոնումներ․ երեկ՝ մարտի 2-ին, Երեւանում կայացավ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան։ 

Ինչպես եւ առաջին ֆիլմում՝ այս մասում եւս Մկրտիչ Արզումանյանի` արդեն սիրված հերոսը՝ արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցը, իր հնարքներով ու հնարամտությամբ փորձում է պարզել սյուժեի հիմքում ընկած առեղծվածը։ 

Այս ֆիլմում Մկրտիչ Արզումանյանին կտեսնեք էլ ավելի շատ ու ծիծաղելի կերպարներում եւ իրավիճակներում, որոնց շուրջ էլ ձեւավորված է ֆիլմի ամենազավեշտալի գիծը։ Արկածային այս պատմության ողջ ընթացքը Հենզել Բրուտենցն անցնում է իր հմայիչ գործընկերուհու՝ Աննայի հետ, որին մարմնավորում է երգչուհի Իվետա Մուկուչյանը։ 

Ռեժիսոր Հայկ Կբեյանը նշում է՝ Իվետա Մուկուչյան եւ Մկրտիչ Արզումանյան զույգի ընտրությունը որոշվել է՝ ելնելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում նրանց համագործակցության հաջողությունից։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին