Լրահոս

Լենա Ղազարյանը դստեր ամսականը հերթական անգամ շքեղ տոնի է վերածել




Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը կես տարի առաջ մայրացավ: Երգչուհին ամուսնուն դուստր պարգևեց, ում անվանակոչեցին Նելլի: Այս ընթացքում Լենան բազմաթիվ հրապարակումներ էր անում դստեր մասնակցությամբ:

Այսօր երգչուհին նշում է դստեր 8 ամսականը։

Նա Գարնան թեմայով ֆոտոշարք է արել, ինչ խոսք, Լենայի դուստրն իսկական համովիկ է:

Նշենք, որ անցյալ ամիս Լենան ևս հետաքրքիր թեմա էր մտածել դստեր 7 ամսականի առթիվ։ Նա «Ալյոնկա»-ի թեմայով էր նշել դստեր 7 ամսականն ու փաստել, որ իսկապես դուստրը նման է «Ալյոնկա»-ին։

Նշենք, որ օրեր առաջ էլ Լենան հրապարակում էր արել`ցույց տալով իր սկեսուրին: Պետք է փաստենք, որ Լենան բավականին երիտասարդ սկեսուր ունի:

Հիշեցնենք, որ Լենան դստերն անվանել է ի պատիվ սկեսուրի`Նելլի:

Լուսանկարին կից Լենան գրել էր.

«Երկու Նելլի ունեմ»: Ինչ խոսք, սա փաստում է երգչուհու ջերմ հարաբերությունները`սկեսուրի հետ:



Նշենք, որ ավելի վաղ Լենա Ղազարյանը տեսանյութ էր հրապարակել, որում նշում էր դստեր 5 ամսականը: Լենան դստեր օրը շքեղ տոնի էր վերածել: