Լրահոս

Աստղային ոճ․ Լուիզա Ներսիսյան




Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հաճախ է դիմում ոճային փոփոխությունների, բայց կա մի բան, որն ամեն դեպքում տարբերակում է նրա ոճը։ Լուիզան էլեգանտության հետեւորդ է, նրա մազերը միշտ հարդարված են, շպարը՝ տեղին, իսկ քայլվածքը, սովորաբար, ավելի նրբագեղ են դարձնում բարձրակրունկները։ Մինչդեռ կար ժամանակ, երբ դերասանուհին նախընտրում էր casual ոճը՝ բնական գանգուրներ ու առօրյա հագուստ։

Դերասանուհու բազմակի կերպարանափոխություններին ամեն շաբաթ ականատես ենք լինում Women's Club նախագծի շրջանակում, որտեղ Լուիզան ներկայանում է ոչ միայն էլեգանտ, այլեւ էպատաժային կերպարներով։ Նա չի վախենում նաեւ փորձարկումների դիմել դիմահարդարման եւ վարսահարդարման մեջ։ Դերասանուհին երբեմն «դավաճանում է» շիկահերի կերպարին՝ վարսերը ներկելով նարնջագույնի կամ վարդագույնի երանգներով։












Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին