Սերբ երգչուհի Զեյնան կատարում է Սիրուշոյի «Քելե, քելե» երգի հայերեն հատվածը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերբ երգչուհի Զեյնան կատարում է Սիրուշոյի «Քելե, քելե» երգի հայերեն հատվածը




Սերբիայում երեկ՝ մարտի 4-ին, կայացել է «Եվրատեսիլ 2023»-ում Սերբիայի ներկայացուցչի ընտրության մրցույթը, որի արդյունքում պարզ դարձավ, որ Լյուկ Բլեյքը «Samo mi se spava» երգով կներկայացնի Սերբիան «Եվրատեսիլ 2023»-ում։

Pesma za Evroviziju նախընտրական փուլին մասնակցել է նաեւ երգչուհի Զեյնան։ Նրանից հարցազրույց է վերցրել «Եվրատեսիլ»-ը լուսաբանող Wiwibloggs կայքը։

 


Հարցազրույցի ընթացքում երգչուհին հատուկ կայքի համար կատարել է Սիրուշոյի «Քելե, քելե» երգից հատված։ Wiwibloggs-ի ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութի ներքո մեկնաբանություն է թողել նաեւ Սիրուշոն։ Նա, որպես հավանության նշան, էմոջիներ է ուղարկել։



«Քելե, քելե» երգի հեղինակները Դեր Հովան ու Սիրուշոն են։ Այդ երգով երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2008»-ում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։