«Միսս Երևան» գեղեցկության մրցույթում հաղթեց Անի Պետրոսյանը

Առաջին վիցեմիսս ճանաչվեց Մելինա Գիգոյանը, երկրորդ վիցեմիսս` Մարիամ Մելիքյանը։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Լիլիթ Գևորգյանը։ Բոլոր մասնակիցներին շնորհվեց «Երևանի սիրուն աղջիկ» տիտղոսը։

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հաղթողը թագից բացի ստացավ նաև 7–օրյա ուղևորություն դեպի նորաձևության մայրաքաղաքներ Միլան, Փարիզ։
Նշենք, որ գեղեցկության մրցույթի թագի համար պայքարում էին 19 գեղեցկուհիներ։

Լուսանկարները՝ Արամ Ներսեսյանի
Նյութի աղբյուրը այստեղ: