Մադոննայի նոր սիրեցյալը 29-ամյա մարզիչ է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մադոննայի նոր սիրեցյալը 29-ամյա մարզիչ է




Մադոննան հանդիպում է 29-ամյա բռնցքամարտիկ Ջոշ Պոպերի հետ, այդ մասին սեփական աղբյուրից հայտնի է դարձել Daily Mail-ին: Պոպերը 64-ամյա երգչուհու երեխաներից մեկի մարզիչն է:

Մոտ մեկ շաբաթ առաջ էր հայտնի դարձել, որ Մադոննան բաժանվել է 23-ամյա մեքսիկացի Էնդրյու Դարնելից: Իսկ դրանից առաջ մի քանի տարի հանդիպել է պարող Ահլամալիկ Ուիլյամսի հետ, որը նրանից փոքր էր 36 տարով:



Ավելի վաղ Մադոննան Ինստագրամի իր էջում նոր սիրեցյալի հետ լուսանկար էր հրապարակել, սակայն հետո այն ջնջել է: Երգչուհու հետ նկարով կիսվել էր նաեւ Պոպերը:

Նրանք առայժմ հրաժարվում են մեկնաբանել իրենց հարաբերությունները:



Երգչուհուն հաճախ են քննադատում իր տարիքին ոչ համապատասխան պահվածքի համար: Նման հարձակումները նա էյջիզմ է անվանում ու չի պատրաստվում փոխվել բոլորին գոհացնելու համար: