Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է հեռախոսով և Գյումրիում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է հեռախոսով և Գյումրիում


Իվետա Մուկուչյանի տեսահոլովակներն ու հիթերն արագ սիրվում են լսարանի կողմից, բայց երգչուհին նաև փորձարկումների սիրահար է: Նա ներկայացրել է տեսահոլովակ, որը նկարահանվել է հեռախոսով և առանց հավելյալ սարքավորումների: Ստեղծագործությունը նկարահանվել է «Մարգարիտ» երգի հիմանն վրա, իսկ աշխատանքի հեղինակը հենց Իվետանն է: Երգչուհին պատմել է՝ ինչպես է ստեղծվել տեսահոլովակը:

«Այս տեսահոլովակը նկարահանվել է միայն մեկ iPhone-ով մեր սիրելի քաղաքում՝ Գյումրիում, այս հնաոճ հայկական տանը, որին ձեռք չեն տվել 90-ականների սկզբից։ Ոչ մի սցենար, ոչ լրացուցիչ սարքավորում, առանց ոճաբանի և դիմահարդարի: Պարզապես մենք ունենք փոքրիկ ճանապարհորդություն և անմոռանալի օր»,- ասաց նա:

Երգչուհին Գյումրի գնալիս մոռացել է ճամպրուկը:

«Ես հագել էի Lon-ի բաճկոնը, տաբատը և կոշիկները, քանի որ երբ ուղևորվում էինք Գյումրի՝ դեպի 90-ականներ հիշեցնող տուն, ճամպրուկը մոռացել էինք Երևանում: Այս տունը բոլորիս մեր մանկությունն է հիշեցնում»,- գրել է նա ինստագրամյան իր էջում:

Տեսահոլովակում կան նաև ծխելու կադրեր, բայց երգչուհին նշել է, որ չի ծխում:

«Ես չեմ ծխում, հիշեք՝ ծխելը վնասակար է առողջության համար»,- գրել է նա: