«Հայ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ»․ Նանե Ավետիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ»․ Նանե Ավետիսյան



«Հայ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ», - կարծում է «Միսս Տիեզերք 2021»-ի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Նանե Ավետիսյանը։



Ընթերցողները հավանաբար լավ են ճանաչում հայ գեղեցկուհուն։ Նա նվաճել է ոչ միայն պոդիումները, այլեւ մարտահենադաշտերը։ Բացի այդ, նա ակտիվորեն կարողացավ կիսվել իր ձեռքբերումներով ավելի քան 20 հազար բաժանորդների հետ։ Համեմատաբար վերջերս Նանեի շուրջ աղմուկ բարձրացրած բումը ֆրանսիական Brut լրատվականի հրապարակած հոդվածն էր: Արտասահմանցի հանդիսատեսը հիացած էր նրա՝ գեղեցիկ, կանացի մնալու կարողությամբ։ Սակայն, միեւնույն ժամանակ անվախ եւ դիմացկուն: Մի խոսքով` ժամանակակից կանացի կերպարի մարմնավորում՝ հայկական մեկնաբանությամբ։


Այժմ Նանեն մոտոցիկլետ է վարում, հրապարակում «օրվա կերպարը» եւ ցուցադրում «Թովմասյան» հիմնադրամի իր աշխատանքից փոքրիկ հատվածներ։ NEWS.am STYLE-ը հայ գեղեցկուհու հետ զրուցել է այն մասին, թե ինչպիսին է կին լինելն այսօրվա իրողություններում։

Կնոջ իդեալի մասին

Ինձ համար դժվար է ընտրել միայն մեկ օրինակելի մոդել: Ես շատ բան սովորեցի այն կանանցից, որոնց հանդիպել եմ իմ կյանքի տարբեր փուլերում։ Նրանք յուրովի մոտիվացրին եւ ոգեշնչեցին. մայրիկիցս մինչեւ ուսուցիչներ ու նույնիսկ իմ ընկերների մայրեր:


Այն մասին, թե ինչպես կարելի է կին մնալ ժամանակակից իրողություններում

Երբեմն մարդիկ, երբ տեսնում են, որ ես զինվորական պատրաստվածություն եմ անցնում, էքստրեմալ սպորտով եմ զբաղվում, մտածում են, որ երեւի ավելի առնական եմ։


Նկատեցի, որ շատերն անգամ վախենում են դրանից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, կանացիության մասին սխալ կարծրատիպեր կան։ Որքան էլ կինն արտաքինից ուժեղ թվա, նա դեռ քնքուշ է ու փխրուն իր էությամբ ու բնությամբ։ Սրա համար հատուկ ոչինչ պետք չէ անել, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք: Մենք ԿԻՆ ենք եւ դրանով ամեն ինչ ասված է։

Այն մասին, թե ինչպիսին է կին լինելը հայ իրականության մեջ

Հայաստանում աղջիկ լինելն ունի մի շարք առավելություններ, բայց նաեւ բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից մեկն այն է, որ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ։ Այսինքն՝ այն, որ տղամարդկանց համար վարքագծի նորմը կանանց համար խիստ դատապարտելի է։



Օրինակ՝ ես ծիծաղով հիշում եմ դպրոցում տեղի ունեցած դեպքերը։ Երբ ես շատ ակտիվ էի կամ ինչ-որ «լավ բան» էի անում, ուսուցիչները միշտ ասում էին, որ եթե տղա լինեի՝ կհասկանային։ Ես այն ժամանակ 8-9 տարեկան էի... ու ինչքան մեծանում եմ, այնքան ավելի եմ նկատում, որ մեր հասարակության մեջ կանանց մեղադրելու, դատապարտելու միտում կա։

Այն մասին, թե ինչպիսին է կին լինելը


Ինձ համար կին լինելը նշանակում է լինել էներգիայի, լուսավորության եւ բարության աղբյուր։ Նա կարողանում է բուժել ու լուսավորել իր սիրով, հոգ տանել այն միջավայրի մասին, որտեղ հայտնվում է...