Մահացել է դիրիժոր Զավեն Վարդանյանը

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և Մենակատարներ» անսամբլի հիմնադիր դիրիժոր Զավեն Վարդանյանը 78 տարեկան էր։
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում մարտի 11-ին ժամը 17:30-20:00-ին: Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 11:00-13:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:
Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։