«Հուսով եմ` երգս կդիպչի ձեր սրտերին». Բրյունետը` «Եվրատեսիլ 2023»-ում իր երգի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հուսով եմ` երգս կդիպչի ձեր սրտերին». Բրյունետը` «Եվրատեսիլ 2023»-ում իր երգի մասին




«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) հայտնել է, որ մրցույթին կներկայանա իր հեղինակային`«Future Lover» երգով, որի պրեմիերան կկայանա մարտի 15–ին։

«Գիտեմ, որ բոլորս շատ երկար ենք սպասել իմ երգի թողարկմանը, և շատ շուտով այդ սպասմանը վերջ կդրվի։ Այս ամբողջ ամիսների ընթացքում ես գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ։ Հուսով եմ՝ այս երգը կդիպչի ձեր սրտերին, ինչպես որ իմ դեպքում է եղել»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում գրել է երգչուհին։

Հավելենք, որ Էլեն Երեմյանը սկսել է երգել 4 տարեկանից, ստեղծագործում է 15 տարեկանից: Հենց ինքն է իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել YouTube-ում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում «Միավորված երաժշտությամբ» կարգախոսով. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչի առաջին հատվածում: