«Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Loreen-ը այս տարի Եվրատեսիլում կրկին կներկայացնի Շվեդիան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Loreen-ը այս տարի Եվրատեսիլում կրկին կներկայացնի Շվեդիան


Շվեդ երգչուհի Loreen-ը, որն Euphoria երգով դարձել էր «Եվրատեսիլ 2012»-ի հաղթողը, 2023 թվականին կվերադառնա մրցույթ։

39-ամյա երգչուհին Tattoo երգով մասնակցել է «Եվրատեսիլ»-ի շվեդական նախընտրական մրցույթին՝ Melodifestivalen-ին, իսկ այնուհետև 28 մասնակիցների մեջ ճանաչվել հաղթող՝ երկրորդ անգամ դառնալով մրցույթում Շվեդիայի ներկայացուցիչը։

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է շաբաթ օրը՝ մարտի 11-ին, որին մասնակցել է 12 ֆինալիստ։ Tattoo երգը հաղթել է ինչպես միջազգային ժյուրիի, այնպես էլ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։

Երգի հեղինակներն են Ջիմի Թորնֆելդթը, Ջիմի Ջենսոնը, Քազի Օփեյան, Փիթեր Բոսթրոմը, Թոմաս Ջին, նաև մասնակցություն է ունեցել ինքը՝ երգչուհին։

Հիշեցնենք, որ «Եվրատեիլ 2023»-ը տեղի է ունենալու մայիսի 9-ին, 11-ին ու 13-ին՝ Լիվերպուլում։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով, որի պրեմիերան կկայանա մարտի 15-ին։