Հասմիկ Խոջյանը պատահմամբ ցույց է տվել իր ամուսնու դեմքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Խոջյանը պատահմամբ ցույց է տվել իր ամուսնու դեմքը




Ընդամենը մեկ շաբաթ առաջ մայրացած դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Կարելի է ասել`Հասմիկը նույն ակտիվությունն է ցուցաբերում, որը որ ցուցաբերել էր նախքան երեխայի ծնվելը:

Նա հաճախ է սթորիներ անում ու ներկայացնում իր առօրյան, ինչպես նաև առանց դիմահարդարման սթորիներ է անում ու առաջարկում «միասին դիմահարդարվել»:

Գաղտնիք չէ, որ դերասանուհին մշտապես թաքցնում է ամուսնու դեմքը`նշելով, որ դա իր ամուսնու ցանկությունն է: Հասմիկն անգամ հրապարակում էր իր նշանադրության, հարսանեկան, երեխայի դուրս գրման արարողության տեսանյութերը, սակայն ամեն գնով թաքցնում էր ամուսնու դեմքը:


StarNews-ի աչքից չի վրիպել, որ օրերս, երբ Հասմիկը կրկին առաջարկում էր «միասին դիմահարդարվել», նա նստել էր աթոռին, որի ետևում երևում էր իր և ամուսնու լուսանկարը, իհարկե ոչ լիարժեք, սակայն առաջին անգամ դերասանուհին`անկախ իր կամքի և անկախ ամուսնու թույլտվության հրապարակեց նրա լուսանկարը: