Հայտնի են «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում ավարտվել է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը։
ABC հեռուստաալը հայտնում է, որ մրցանակաբաշխությունը, ինչպես ավանդաբար լինում է, անցկացվել է Dolby Theatre-ում, հաղորդավարը կատակերգու Ջիմի Քիմելն էր։
«Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը, որի ռեժիսորներն են Դեն Քվանը և Դանիել Շայներտը, մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում։
Ինչպես արդեն հայտնել ենք «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է ամերիկացի դերասան Բրենդան Ֆրեյզերը։ Նա հեղինակավոր արձանիկ է ստացել «Կետը» ֆիլմում իր դերի համար։
Միշել Յեոն «Օսկար» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմում դերակատարման համար։
«Ավատար. Ջրի ճանապարհը» (Avatar: The Way of Water, 2022) ֆիլմը, որի ռեժիսորն է Ջեյմս Քեմերոնը, մրցանակի է արժանացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։
«Ամեն ինչ ամենուր և միանգամից, 2021» ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։
Հիմնական անվանակարգերում հաղթողների վերջնական ցուցակը հետևյալն է.
Լավագույն ֆիլմ - «Ամեն ինչ ամենուր և միանգամից», (Everything Everywhere All at Once, 2021)
Լավագույն ռեժիսորներ - Դեն Քվան և Դանիել Շեյներտ, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»
Լավագույն դերասանուհի - Միշել Յո, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»
Լավագույն դերասան - Բրենդան Ֆրեյզեր «Կետը» (The Whale, 2022)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ջեյմի Լի Քերտիս, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Կե Հույ Կուան, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»
Լավագույն օրիգինալ սցենար - «Ամեն ինչ ամենուր և միանգամից»
Լավագույն ադապտացված սցենար - «Կանայք խոսում են», (Women Talking, 2022)
Լավագույն օպերատորական աշխատանք – Ջեյմս Ֆրենդ «Արևմտյան ֆրոնտում, առանց փոփոխությունների», (All Quiet on the Western Front)
Լավագույն անիմացիոն ֆիլմ - Գիլերմո դել Տորոյի «Պինոկիոն», 2022 թ (Guillermo del Toro's Pinocchio, 2022)
Լավագույն արտասահմանյան ֆիլմ - «Բոլորը հանգիստ արևմտյան ճակատում» (Im Westen nichts Neues, 2022)
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ - «Փղերի շշուկներ» (Elephant Whisperers, 2022)
Լավագույն վիզուալ էֆեկտներ - «Ավատար. Ջրի ճանապարհը» (Avatar: The Way of Water, 2022):
CNN-ի նկարահանած «Նավալնի» ֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այն ռուս ընդդիմադիր գործիչ, բանտում գտնվող Ալեքսեյ Նավալնիի մասին է։