Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է




Երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է Կրասնոյարսկում։ Այս մասին հայտնում է «112» Telegram-յան ալիքը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երաժիշտը գանգատվել է ոտքի ցավերից։ Հետազոտության ժամանակ բժիշկները նրա մոտ արյան թրոմբ են հայտնաբերել ու որոշել շտապ վիրահատել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Առաջիկայում երաժիշտը բժիշկների հսկողության տակ կլինի անոթային վիրաբուժության բաժանմունքում։

Կրասնոյարսկ երաժիշտը մեկնել էր հյուրախաղերի։ Իրավիճակին ծանոթ REN TV-ի աղբյուրը հայտնել է, որ 71-ամյա երգիչը հոսպիտալացվել է քաղաքային շտապօգնության հիվանդանոցի անոթային վիրաբուժության բաժանմունք։

Հայտնի է, որ հոսպիտալացման նախօրեին Ռոզենբաումը մենահամերգ է տվել Կրասնոյարսկում։