«Ամեն ինչ իր ժամանակն ունի և դա էլ կլինի». Լիլիթ Բաբասյանը՝ ընտանիք կազմելու մասին

Սննդաբան Լիլիթ Բաբասյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել: Հետևորդներից մեկը նրան մաղթել է, որ նա ամուսնանա՝ ունենալով իր ընտանիքը:
«Ամեն ինչ իր ժամանակն ունի և դա էլ կլինի»,- պատասխանել է նա:
Մի շարք հետևորդներ նաև հետաքրքրվել են, թե ինչպես հաղթահարել մենակությունը, երբ մնացել ես միայնակ և երեխայիդ հետ:
«Երբ կա երեխան արդյո՞ք դուք միայնակ եք: Ես կարծում եմ՝ մեծագույն պարգև է, երբ կա փոքրիկ էակ, որը ձեզ մայր է անվանում»,- գրել է նա՝ հրապարակելով որդու հետ լուսանկար:

