Լիա Զախարյանը՝ նոր երգի և բաժանման ապրումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիա Զախարյանը՝ նոր երգի և բաժանման ապրումների մասին



Ինչպես արդեն հայտնել ենք դերասանուհի Լիա Զախարյանը լսարանի դատին է հանձնել իր նոր աշխատանքը՝ «Անհասանելիա» երգը: 

«Մի օր ես և երգի հեղինակը Ալբերտ Բոյաջյանը զրուցում էինք և ասաց, որ հետաքրքիր տեմբր ունեմ և կցանկանա ինձ համար երգ գրել: Անկեղծանամ՝ ասելով, որ սկզբում վարանեցի, քանի որ մասնագիտությամբ երգչուհի չեմ, չնայած սիրում եմ երգել: Հետագայում առաջարկեց, որ cover տարբերակով փորձենք որևէ մի բան: Մենք cover տարբերակով ստացանք երգիչ Մոնատիկի երգերից մեկն ու ընդհանուր աշխատանքը ինձ դուր եկավ, բայց չէի մտածում, որ կլինի շարունակական»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիա Զախարյանը:



Լիան նշեց, որ Ալբերտ Բոյաջյանն այս աշխատանքը նվիրել է իրեն:
«Եվա Ոսկանյանի հետ ստացանք խոսքերը, որտեղ ես իսկապես ներկայացրել եմ, թե ինչպիսին է լինում բաժանումը, երբ դու սովորույթի ուժով սպասում ես նամակի, զանգի, բայց դուք բաժանվել եք և զանգերն ու նամակներն այլևս չեն լինելու, բայց չէի ցանկանում այդ ամենը դրամատիկ կերպով ներկայացնել: Մոտ 2 տարի առաջ Ալբերտը նվիրեց երաժշտությունն, իսկ ես անընդհատ ձգձգում էի՝ մտածելով, որ հարմար պահ չի լինում աշխատանքի համար, բայց մի օր Ալբերտը զանգեց և ասաց՝ եթե չեմ ստանալու տեսահոլովակ կա մի արտիստ, որ երգը ցանկանում է գնել: Հենց այդ նախադասությունից հետո ես սկեցի ընկերներիս հետ աշխատել տեսահոլովակի վրա և ունենք արդեն այս երգը»,- նշեց նա:

Լիայի խոսքով նա չի պատրաստվում երգչուհի դառնալ, բայց պատրաստվում է երգել:

«Ես ուսանողական տարիներից սկսած զբաղվել եմ երգով և սիրում եմ այդ աշխատանքը, չնայած այժմ զբաղվում եմ դերասանությամբ և հաղորդավարությամբ: Ես կարծում եմ, որ այս երգը շատերին է հոգեհարազատ և շատերն էլ արդեն հասցրին գնահատել աշխատանքը: Շնորհակալ եմ մարդկանց, որոնք կողքիս էին և կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք նման արդյունք ստանալ»,- ասաց Լիա Զախարյանը: