Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Ազնավուր» հիմնադրամի առաջարկը, իսկ որպես հուշարձանի տեղադրման վայր՝ նախապես քննարկվել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակը։
«Որոշվել է Ռոդենի արձանը տեղափոխել մայթեզրին ավելի մոտ հատված, քանի որ քանդակի նվիրատվության պայմանագրով սահմանված է, որ հանրությունը պետք է պատշաճ կերպով կարողանա ուսումնասիրել ստեղծագործությունը»,- ասել է Ավինյանը:
Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրումը նվիրված է մեծ շանսոնյեի 100-ամյակին: Հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում:
