Հայկ Մարությանը «Քաղաքապետ» ներկայացմամբ մեկնում է Լոս Անջելես

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո֊ներկայացումը ներկայացվելու է նաև Լոս Անջելեսում։
Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այդ մասին և նշել՝ այդ հարցով զրուցել է Գլենդելի քաղաքապետի հետ։
«Լոս Անջելեսում ապրող սիրելի հայրենկիցներ: Վերջապես, Մայիսի 13-ին «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը պաշտոնական այցով մեկնում է ձեզ մոտ»,- գրել է նա: