Լուսինե Կիրակոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանքում: Այս մասին հայտնում է Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը:
«Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հաշվի առնելով, որ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և՝ ելնելով առողջական որոշակի կարգավիճակից ֆինանսական ծախսերը վճարվում է պետության կողմից»,- ասաց խոսնակը: