Աստղային ոճ․ 10 կերպար՝ Բրյունետից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղային ոճ․ 10 կերպար՝ Բրյունետից




Այս աղջկա մասին այսօր խոսում են բոլորը, չէ՞ որ, երիտասարդ երգչուհին ընտրվել է՝ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակ։ Ի դեպ, Առաջին ալիքի պաշտոնական հայտարարությունից հետո հիացական մեկնաբանությունները սպասեցնել չտվեցին։ Երաժշտասերները, կարծես, բավական դրական են արտահայտվում ոչ միայն Բրյունետի երգելաոճի ու երգացանկի, այլեւ նրա տարբերվող կերպարի մասին։

NEWS.am STYLE-ն «Աատղային ոճ» խորագրում այս անգամ ներկայացնում է Բրյունետին, որի ինստագրամյան էջից առանձնացրել ենք նրա ոճը բնութագրող ամենատիպիկ լուսանկարները։



Հարկ է նշել, որ երգչուհին որքան տարբեր է, նույնքան ինքնատիպ, եւ ունի իրեն հատուկ հստակ ձեռագիրը։ Նրա վարսերը կարե ոճում են, բայց 21-ամյա սեւահերին հաճախ կարելի է տեսնել երկար ու նորաձեւ հյուսքերով։ Այդպիսի մի կերպարով էլ նա ներկայանում է իր եվրատեսիլյան՝ Future Lover երգի տեսահոլովակում։

Բրյունետը ոճային տոպերի, կաշվե հագուստի, լայն տաբատների սիրահար է։ Ինչ վերավերում է երգչուհու դիմահարդարմանը՝ այս հարցում նա նախընտրում է դասական սեւ աղեղները, որոնցով, սովորաբար, ընդգծում է աչքերն, ու շագանկագույն երանգի շրթներկ։ Թե ինչպիսի կերպարում կներկայանա երգչուհին «Եվրատեսիլ»-ի բեմում, թե հեշտ է, թե դժվար կանխատեսել, չէ՞ որ, նա իր ամեն քայլով զարմացնում ու հիացնում է հանրությանը։