«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է




«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։

Երգչուհին ծնվել և մեծացել է Թիֆլիսում։ Երգչուհին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ներկայացրել է Վրաստանը «Candy» խմբի կազմում, որոնց հետ միասին էլ դարձել է մրցույթի հաղթողը։ 2013 թվականին էլ Անա Խանչալյանը «Արի տուն» ծրագրով ժամանել էր Հայաստան։ Նույն տարում նա մասնակցել է «Հայաատանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին և հաղթել այն: