Երգչուհի Մաքսիմը չեղարկել է համերգը, իսկ այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ

Ռուս երգչուհի Մաքսիմը Սոչիում իր համերգի ժամանակ բեմից նետել է բարձրախոսը եւ դադարեցրել ելույթը` վատ ինքնազգացողության պատճառով: Super.ruի տեղեկություններով՝ ՝ նա հազիվ էր արտաբերում երգի բառերը, հազիվ էր կանգնում ոտքի վրա, իսկ հինգերորդ երգից հետո շտապ հեռացավ բեմից ու ժամկետից շուտ ավարտեց ելույթը։
Երգչուհու մենեջերը հաստատել է տեղեկությունները՝ հայտնելով, որ այժմ երգչուհին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
«Նա մինչև վերջին պահը չէր ցանկանում չեղարկել համերգը, քանի որ իր գործն է մարդկանց լավ տրամադրություն հաղորդելը, և նա սիրում է իր աշխատանքը»,- նշել է մենեջերը: