Աստղագուշակ՝ մարտի 22-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մարտի 22-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ համար կարեւոր կլինի իմանալ, որ ձեր սիրելին ձեր կողքին է, որ նա կսատարի ձեզ ամեն հարցում եւ ոչ մի տեղ չի կորչի: Լավ կլինի, որ նա այդ մասին ձեզ անձամբ ասի, այնպես որ` ձեւակերպեք հարցն այնպես, որպեսզի ստանաք ձեզ համար անհրաժեշտ պատասխան:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար գոյություն կունենա մեկ ճիշտ կարծիք, եւ դա իր սեփականն է: Անգամ մի փորձեք նրան հակառակում համոզել: Ցանկացած նման բան նրան կնյարդայնացնի, իսկ դա ձեզ պետք չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին ուրախացրեք ձեր խոհարարական հմտություններով: Կարող եք ցանկացած բան պատրաստել, սակայն մատուցել յուրօրինակ ձեւով, իսկ կարեւորը` սիրով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ցավոք, հավանականությունը, որ այսօր կհանդիպեք արքայազնի, շատ քիչ է: Աստղերը դրանում համոզված են գրեթե 100 տոկոսով: Սակայն սա չի նշանակում, որ պետք է հուսահատվել: Միգուցե աստղերը սխալվում են:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե դուք որոշել եք սիրելիի հետ հարաբերությունների նոր փուլ թեւակոխել, ապա աստղերը խորհուրդ են տալիս ձեզ դա անել զգույշ եւ աստիճանաբար: Այդ կերպ միայն կշահեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի հաշտվել ձեր պահվածքի հետ: Չի կարելի ասել, որ այն առանձնապես կտարբերվի ձեր սովորական պահվածքից, սակայն, չգիտես ինչու, հենց այսօր այն կազդի ձեր սիրելիի վրա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կարող եք հանդիպել ձեր կեսին ամենաանսպասելի վայրում` մոտակա կանգառում, մետրոյի վագոնում եւ այլն: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս զգոն եւ ուշադիր լինել եւ միանգամից չտրվել սիրուն:

ԿԱՐԻճՆԵՐ

Եթե այսօր հանկարծ մրսեք կամ վախ զգաք, ապա լավագույն բուժումը կլինեն սիրելիի հետ գրակախառնությունները: Դուք միանգամից կզգաք, թե ինչպես եք լավանում եւ վերականգնում ձեր ուժերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը հատկապես տարիքով մեծ Աղեղնավորներին խորհուրդ են տալիս զգույշ լինել ընտանիքի անդամների հետ փողոցն անցնելիս: Որպեսզի խուսափեք դժբախտ պատահարներից, աստղերը խորհուրդ են տալիս անծանոթ վայրեր չգնալ եւ մտերիմներին զգոնության կոչ անել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր համապատասխան օր է տխրելու համար: Տխրությունն առավել լուսավոր կլինի, եթե կիսեք այն սիրելիի հետ, ով կբռնի ձեր ձեռքն ու կհամբուրի ձեր ճակատը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր պետք չէ վախենալ անձնական կյանքում փորձարկումներ անելուց: Ցանկացած խենթություն առավել քան բարենպաստ կանդրադառնա սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք բացառիկ հնարավորություն կունենաք համեմատել ձեր ներկայիս սիրելիին ձեր նախկին զուգընկերոջ հետ: Աստղերը չեն կարող հուշել, թե դրա արդյունքում որ մեկն առավել լավը կթվա ձեզ, սակայն համոզված են, որ արդեն երեկոյան դուք ոչ մի կասկած չեք ունենա ընտրության հարցում: