Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ «Գոյ» թատրոնի փակման մասին

35 տարվա ստեղծագործական կյանքից հետո Գոյ թատրոնը լուծարման եզրին է: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը վստահ է, որ իշխանությունների հասցեին իր քննադատական ելույթներն են պատճառը:
Թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է նախարարության հետ հանդիպման մանրամասներին:
«Երբ մեզ տեղեկացրեցին, որ միանում ենք Սունդուկյան թատրոնին մեզ մոտ հարց առաջացավ, եթե մենք չենք ունենում որևէ իրավական լծակ՝ ինչպե՞ս են մեզ հետ վարվելու, այնպես ինչպես ցանկանա՞ն: Ստացվում է, որ ուղիղ կերպ չի ասվում թատրոնի փակման մասին, բայց իջեցնում են ներքև, որ հետագայում կամաց-կամաց լուծարեն, բայց նշում են՝ նման բան չկա: Ասում են՝ կտրամադրեն ավելի լավ պայմաններ, լույսի առկայություն, իսկ այդ պահին ևս հարց է առաջանում՝ ինչու՞ գումարը չի ուղարկվում այժմ»,- ասաց Աշոտ Տեր-Մաթևոսյանը: