Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային «ճակատամարտ». խաղի ամենավառ կադրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային «ճակատամարտ». խաղի ամենավառ կադրերը




Այսօրվա երեկոն Երևանում թեժ է, ու պատճառը բոլորովին էլ գարունը չէ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկար դադարից հետո կրկին իր ուժերն է փորձում միջազգային ասպարեզում։

Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ երկրպագուներն անցկացրին իրենց ավանդական երթը` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։

Հայաստանի և Թուրքիայի հավաքականների «ֆուտբոլային ճակատամարտի» ամենավառ կադրերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Հիշեցնենք` Հայաստան- Թուրքիա հանդիպումն անցկացվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի շրջանակում։
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։